Tert.am-ը գրում է․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու գործով վերջինիս դեմ 2 մեղադրանք են առաջադրել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում տալով Իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերին:
Վերջինս ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են իշխանությունը չարաշահելու և իր լիազորություններն անձնական նպատակների համար օգտագործելու համար: Երկրորդ մեղադրանքը վերաբերում է Ուկրաինայի հարցով Կոնգրեսի կողմից հետաքննության իրականացմանը խոչընդոտելուն:
Թրամփն իր հերթին տեղի ունեցողը «վհուկների որս» է անվանել և հերքել Ուկրաինայի նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ մեղադրանքները, այս մասին նա գրել է թվիթերյան իր պաշտոնական էջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։