- Խաբարն եկավ.
- Հնգակողմ հայտարարությունը հրապարկվեց:
- Ճանճերն ու կոտլետները դնենք իրենց տեղը։
- Ի՞նչ կա իրականում զամբյուղներում:
Հ.Գ.
- Գրեթե դատարկություն,
- Մեկ «նո»-ով.
- Սուբստանտիվ` առարկայական բանակցություններ են ընթացել, ինչի մասին անվերջ ակնարկվում է այլ կոնտենտով:
Հ.Գ.
- Կոտլետներ։
- Դրանք խաղաղության, «մարդասիրության», լարվածության թուլացման մասին են ռեֆրենում։
- Ինչը դիտել առաջընթաց, ուղղակի նոնսենս է,
- Որովհետեւ նախկինում եւս
- Պատգամավորներն այցելել են Բաքու,
- Եվրանեստի նիստերին մասնակցություն եղել է,
-Իսկ ժողովրդական դիվանգիտության մաներան ընդհանրապես շատ ակտիվ էր,
- Բյուլբյուլօղլին տուն չէր գնում...
Հ.Գ.
- Չափազանցություն է նաեւ լարվածության թուլացման մասին միֆը. տես` կրակոցների, նաեւ զոհերի մոնիթորինգը։
- Էլ չենք ասում, որ այդ «չլարված» ֆակտումն ինչ նստեց Հայաստանի վրա.
- Ադրբեջանը առաջ եկավ Նախիջեւանի կողմից,
- Հուժկու պատեր կառուցեց արցախյան հակամարտության գոտում:
- Այնպես որ, «հնգակողմի» մարդասիրական լոլոները (ներող) մայա են` ծխածածկույթ:
Հ.Գ.
- Ճանճերը։
- Այո՜... Կոչ են անում առարկայական բանակցություններ իրականացնել
- Առանց հետաձգման:
- Եւ... Եվ վերհիշում 2016-ը...
- Սա ունի երկու բաղկացուցիչ... Մեկը` չերեւացող (այն է` ասոցիատիվ` 16-ի ապրիլյան զարգացումներից հետո տողատակով` հիշեք պատերազմը եւ առարկայացվեք բանակցություններում),
- Մյուսը` Կասպրչիկի մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու, բանակցությունները վերսկսելու մասին էր...
- Ասել է`
- Վերադարձ Սերժի կետին
- Առանց հիշելու Սանկտ Պետերբուրգը-Վիեննան-Ժնեւը...
- Ասել է`
- Նիկոլի ոչ մի կետից ոչ մի բան չի սկսում...
- Սերժը նրան թողել է բանակցային լիարժեք փաթեթ։
- Ասել է`
- Բանակցային գործընթացը թափ է հավաքում...
- Ասել է`
- Հնգակողմերը շատ են շտապում...
- Քանի ոտքի վրա է հեղափոխությամբ բերվածը...
- Քանի Արցախի վրա իրենց կյանքը դրածները
- Բանտում են կամ շուտով կհայտնվեն բանտում....
- Քանի Հայաստանը անշեղ տեմպերով վերածվում է համատարած բանտի ու Գուլագի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել