Գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլենք Բրատիսլավայում կոնկրետ ղալաթի վրա են բռնվել ու հիմա ամեն գնով ու նույնիսկ ամենաճղճիմ ու պրիմիտիվ եղանակներով ուզում են թեման լղոզել։
Օրինակ՝ նույնիսկ իմ մտքով չէր անցնի, որ սրանք էնքան պրիմիտիվ են, որ հույս ունեն, որ Հայաստանում անգլերեն հասկացող մարդ չկա, կամ էլ Զորիկի անգլերեն խոսքը լսելու ու հայերեն թարգմանության հետ համեմատելու հավես անող չի լինի։
Եվ ուրեմն՝ ի՞նչ են արել․ հայերենով մեզ հրամցնում են խիստ ռազմահայրենասիրական տեքստ, որտեղ 5-րդ կետում ասվում է, որ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը, իսկ արդեն տեսանյութում 5-րդ կետում (3:11) այդ միտքը բացակայում է։
Տղե՛րք, էս ի՞նչ խառն եք դուք։ Չեք պլստալու, քանի ուշ չէ, խոստովանեք, թե ինչ ղալաթներ եք արել։