#Լավրով/ի վերջին հայտարարությունները հետաքրքիր են: Բայց մենք այդ հայտարարություններին պետք է բազմաշերտ ձևով մոտենանք, ոչ թե միակողմանի։Ադրբեջանական կողմը փորձում է դրանք ցույց տալ իրենց համար դրական լույսի ներքո, բայց դա այդպես չէ։Նախևառաջ խոսելով փոխզիջումների մասին. այստեղ որևէ նոր բան չկա, բոլոր միջնորդ երկրները պետք է խոսեն փոխզիջումների մասին, որովհետև այլ տարբերակ իրենց գնահատմամբ չկա։ Բայց չկա նաև կոնկրետ պարտադրանք, թե ինչ պետք է զիջել, դա ընդհանուր գաղափար է, որն իր մեջ տեսականորեն նշանակում է հակամարտության կարգավորման ընդհանուր փիլիսոփայություն։
Ինչպիսի՞ փոխզիջում կարող է լինել։ Օրինակ՝ Արցախը և Ադրբեջանը մեկը մյուսին ճանաչում են որպես անկախ պետություններ, սա փոխիզջու՞մ է, թե՞ոչ։Բացի դրանից՝ Լավրովը խոսելով հակամարտության կարգավորման մասին հստակ պահեց ձևաչափը, նշեց՝ Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ, ինչը շատ կարևոր է։
Այժմ ադրբեջանական կողմն առանձնակի պաթոսով տարածում է այն միտքը, թե Լավրովն ասել է, որ համայնքների միջև երկխոսությունը կարևոր է. Նախևառաջ բնական է, որ չի կարող լինել նոր ձևաչափ։ Լավրովը բարձրաստիճան, փորձառու դիվանագետ է և գիտի, որ ընդհանրապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել ինչ-որ համայնքների միջև շփումների, քննարկումների տեսանկյունից՝ սխալ է։ Սա մեզ համար ընդհանրապես անընդունելի է և չկա ադրբեջանական համայնք կոչեցյալ հասկացությունը։ Դա ֆեյք քաղաքական հասկացություն է։ Կա մի ոչ կառավարական կազմակերպություն, որի պարագլուխները Ադրբեջանի իշխանությունների կամակատարներն են և ընդհանրապես որևէ կապ չունեն այն ադրբեջանցիների հետ, որոնք պատերազմի արդյունքում լքել են ինչ-որ տարածքներ, նույնիսկ չեն էլ շփվում իրենց հետ, ունեն բոլորովին այլ սոցիալական կարգավիճակ։
Ես ընդհանրապես անընդունելի եմ համարում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը դիտարկել որպես համայնքների միջև երկխոսություն։ Բայց այս մոտեցումը մարդասիրական է՝ պետք է խոսել։ Բացի այդ՝ եթե Ադրբեջանը փորձում է համայնքային երկոխսությունը շահարկում է զուտ Արցախի տեսանկյունից, չարաչար սխալվում է , սա մի փայտ է երկու ծայրով։Ադրբեջանը շատ լավ պետք է հասկանա, որ ինքը բազմազգ երկիր է, այնտեղ կան բազմաթիվ համայնքներ, որոնց ինքը ճնշում է, բայց որոնց հետ պետք է երկխոսության նստի։ Սա շատ բազմաշերտ գործընթաց է, միակողմանի չէ։
Ընդհանուր առմամբ որևէ նոր բան չկա, երևում է, որ գործընթացի տեղաշարժի համար լուրջ հիմքեր չկան ու պետք է լցվենք համբերությամբ ու հասկանանք, որ շատ երկարատև, ժամանակատար, աշխատատար գործընթաց է:
Լավրովն արել է հավասարակշռված հայտարարություններ, որ պետք է լինեն հումանիտար շփումներ, որ պետք է պահպանել #Հայաստան-#Արցախ-#Ադրբեջան ձևաչափը։ Իսկ ինչ վերաբերում է համայնքային երկխոսության մասին նրա հայտարարությանը, ապա դա Ադրբեջանի համար իրոք ռումբ է, որովհետև ինքը լինելով բազմազգ երկիր ճնշում է այնտեղի համայնքներին ու գիտենք, թե ինչպիսի ազգային ազատագրական պայքարի հիմքեր կան այնտեղ ու վաղն ինչ օջախներ կարող են ծագել։ Այնպես որ, եթե Ադրբեջանը հրճվանքով այս կամ այն գաղափարն առաջ է տանում, երկարատև տեսանկյունից դրա հետևանքները Ադրբեջանի համար շատ անակնկալներ կարող են բերել։
https://www.1in.am/2667603.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել