Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի («եվրաեռյակի») հետ համաձայնության գալ Անկարային միջոցների հատկացման շուրջ իր սիրիական քաղաքականությունն իրագործելու, այդ թվում՝ փախստականներին Սիրիա վերադարձնելու համար: Այս պնդումով նոյեմբերի 29-ին հանդես է եկել Bloomberg-ը։

Գործակալության վարկածով՝ այդ հարցի շուրջ բանակցությունները պետք է կայանան ՆԱՏՕ-ի՝ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովի հարթակներում: Ինչպես համարվում է, միջոցների հատկացման նպատակը Թուրքիայի քաղաքականության ֆինանսավորումն է սիրիացի փախստականների նկատմամբ, որոնց Անկարան մտադիր է հայրենիք վերադարձնել, բայց որի համար անհրաժեշտ է ենթակառուցվածք ստեղծել այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել