Արդեն իսկ կան տարատեսակ գնահատականներ, այդ թվում՝ Ադրբեջանի ներսից, որ հերթական ընտրությունները մեկ տարով առաջ գցելը ընդդիմությանը ճնշելու նպատակ ունի, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը:

Ի սկզբանե ֆիքսենք, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որն առանձնապես աչքի է ընկնում ժողովրդավարությամբ, և կա շատ հստակ պատկերացում, թե խորհրդարանի ընդդիմությունը որքանով է «ընդդիմություն»: Այսինքն՝ այսպիսի գլոբալ քայլի համար ներքին ինտրիգներն ու վերաձևակերպումները միայն կարծես թե բավարար պատճառ չեն:

Թե ինչ է սպասվում այդ երկրում առաջիկայում, առայժմ պարզ չէ, բաց հստակ է, որ ամեն ինչ արվում է սպասվող այդ իրադարձության ժամանակ արտաքին բոլոր գործոնների ազդեցությունները մեղմելու համար:

Ինչ խնդիր է լուծում Ալիևը․

1. Էապես նվազեցնում է արտաքին կենտրոնացված ուշադրությունը, որը անհամեմատ մեծ կլիներ հերթական ընտրությունների անցկացման պարագայում:

2. Սեղմում է ընտրություններով նախատեսվող բոլոր տեսակի լեգիտիմ հավաքների կամ ցույցերի անցկացման հնարավորությունները (արտահերթ ընտրությունների բոոր ժամկետները կարճ են), ինչպես նաև թուլացնում է դրանց ազդեցության չափն՝ ի հաշիվ արտահերթ ընտրությունների անցկացման անսպասելիության:

Մի քանի նուրբ հանգամանք, որոնց արժե ուշադրություն դարձնել.

1. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ այդ երկրում հայտարարվում են Ալիևի տիկնոջ՝ Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ վերջինիս ընդունում են, ինչպես կընդունեն ցանկացած երկրի նախագահի, ընդհուպ մինչև Պուտինի և Մեդվեդևի հետ հանդիպումներ:
2. Խորհրդարանը ցրելու մասին հայտնի է դառնում Ալիևի՝ Բաքվի համալսարանում ունեցած ելույթից հետո, որտեղ.

✔️Հիշում է սովետական ժամանակների «երանելիության» մասին,
✔️Կոչ է անում իր երիտասարդությանը մնալ պահպանողական,
✔️Փաստացի մերժում է եվրոպական արժեհամակարգը:

Արտահերթ ընտրությունների ժամկետը նաև հետաքրքիր է ԱՄՆ սպասվող ընտրությունների ֆոնին, որովհետև լրիվ այլ բան է Ամերիկան հիմա, այլ՝ նախընտրական և հետընտրական ժամանակահատվածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել