Տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Եվ իրավիճակը հասել է նրան, որ Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել, օրեցօր վատթարանում է տնտեսության վիճակը: Եվ այս պայմաններում բարդ իրավիճակի մեջ է հայտնվել նաև լիբանանահայ համայնքը:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ շատ լիբանանահայեր կնախընտրեն տեղափոխվել հայրենիք, սակայն Հայաստանում անընդհատ խոսում են հայրենադարձության մասին, բայց այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարվում: Բացի այդ` պետք է հաշվի առնել, որ Լիբանանում իրավիճակը ամեն պահի կարող է էլ ավելի սրվել, ուստի պետք է պատրաստ լինել լիբանանահայերին օգնություն տրամադրելու հարցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել