
A1plus.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել։
«Ազերիները շարունակում են շահարկել այդ տիկնոջ «պատմությունը»: Այսօր կեօրին համաժողովի հյուրերը Անի հյուրանոցից մեկնել են օդանավակայան:
Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան Տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից եւ խմբի հետ չի մեկնել:
Նրա համար հերթապահ մեքենա է թողնվել հյուրանոցի մոտ, որ երբ էլ ուզի դուրս գալ, ուղեկցեն օդանավակայան, որտեղ պատրաստ են եղել ցանկացած չվերթով ուղարկել:
Սակայն... Սակայն Անի հյուրանոց է եկել մի անձ, ով ներկայացել է որպես Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատող, ասել, որ տիկին Աուրելիա Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է, եւ ես նրան պետք է ուղեկցեմ: Հյուրանոցի աշխատողներն ընդառաջել են նրան:
Այս է իրողությունը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ խորհրդարանում տեղի է ունեցել«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին մասնագետներ տարբեր երկրներից: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարել է, որ. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: