Մի քանի սուտ սեքսի մասին, որոնց դուք այսքան ժամանակ հավատացել եք։
1. Կուսաթաղանթը դեռևս կուսության նշան չէ
Կինը կարող է ապրել ակտիվ սեռական կյանքով, սակայն պահպանել կուսաթաղանթը դրա դիրքի շնորհիվ։ Հարկ է նշել, որ եթե աղջիկը չունի կուսաթաղանթ, դա դեռ չի նշանակում, որ նա ապրում է սեռական կյանքով, քանի որ նա կարող է պարզապես ծնված լինել առանց դրա կամ էլ վնասել այն, օրինակ՝ մարմնամարզության ընթացքում։
2. Սեքսը կալորիաներ է այրում
Իհարկե, մեզ թվում է, թե այն յուրօրինակ մարմնամարզություն է, սակայն, օրինակ, 70 կգ կշռող տղամարդը սեքսի առաջին մի քանի րոպեի ընթացքում կորցնում է 3.5 կկալ։ Թվում է, թե սա փոքր թիվ չէ, իսկ իրականում նա կարող է նույն քանակությամբ կկալ կորցնել միայն հեռուստացույց նայելով։
3. Քնի մեջ օրգազմ կարող են զգալ միայն տղամարդիկ
Ապացուցված է, որ կանանց 40 տոկոսը արթնանում է գիշերը էրոտիկ երազներից ունեցած օրգազմից։
4. Կանայք չեն դիտում «մեծերի ֆիլմեր»
Վիճակագրությունը ցույց է տվել, որ պոռնակայքեր այցելող 3-ից երկուսը կանայք և աղջիներն են։
5. Տղամարդիկ անընդհատ մտածում են սեքսի մասին
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ օրվա կտրվածքով սեքսով զբաղվելու մասին մտածում են 19 անգամ, ճիշտ նույնքան այդ միտքն այցելում է կանանց։
6. Հակաբեղմնավորիչները հանգեցնում են քաշի ավելացման
Իրականում դրանք որևէ կապ չունեն քաշի ոչ ավելացման, ոչ էլ նվազեցման հետ։