ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանությունը հետաքննում է այն տեղեկությունը, ըստ որի երկու տղամարդ հրապարակավ սեքսով են զբաղվել Կապիտոլիումի տարածքում, գրում է The Advocate-ը։
Բացահայտ տեսագրությունը, որը նկարահանվել է Հարթի Սենատի գրասենյակում, Կապիտոլիումի բլրի վրա, լայն բանավեճ և ուշադրություն է առաջացրել համացանցում:
Տեսանյութում երկու անհայտ տղամարդիկ սեռական ակտ են կատարում մի տարածքում, որտեղ, ենթադրաբար, անցկացվում են Սենատի դատական հանձնաժողովի լսումները:
Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ տեսանյութի «հերոսներից» մեկը Մերիլենդից դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի աշխատակիցն է։
Ավելի ուշ Քարդինի խոսնակը մեկ այլ հայտարարությամբ The Advocate-ին տեղեկացրել է, որ հիշյալ աշխատակցին այլևս չի աշխատում Սենատում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել