Այս վերաբերմունքը կարելի է բացատրել նրանով, որ շատերին դուր է գալիս պոռնոգրաֆիա դիտելը. տղամարդկանց 33 տոկոսը պոռնոգրաֆիկ բովանդակություն է դիտում շաբաթը, առնվազն, մեկ անգամ՝ եթե ոչ ավելի հաճախ:
Ակնկալիքների եւ իրականության միջեւ այս բացը կարող է պատճառ դառնալ, որ տղամարդիկ անկողնում իրենց ոչ ադեկվատ զգան:
News.com.au-ն ներկայացնում է ապշեցուցիչ վիճակագրություն. տղամարդկանց 59 տոկոսը կարծում է, որ պոռնոգրաֆիան կամ դրական է անդրադառնում, կամ բացարձակ չի անդրադառնում իրենց սեռական կյանքի վրա, սակայն կանանց 33 տոկոսը այլ կարծիքի է:
Տղամարդիկ կարծում են, որ եթե ընդօրինակեն պոռնոգրաֆիայում ցուցադրված շարժումները, կերջանկացնեն իրենց զուգընկերուհուն։
Այնուամենայնիվ, պոռնոգրաֆիան կարող է տղամարդկանց եւ կանանց մոտ ստեղծել անիրատեսական ակնկալիքներ, նորմալացնել կանանց նկատմամբ ագրեսիվ վարքը եւ նվազեցնել գրգռվածությունը։
Բժիշկ Բեն Կոնդոնն ասել է, որ պոռնոգրաֆիայի դիտումը սահմանափակելը լավ կլիներ ակադեմիական տեսանկյունից, բայց իրականում դա աներեւակայելի դժվար է, քանի որ այն հասանելի է:
«Արդյունքներից պարզ է դառնում, որ, երբ խոսքը վերաբերում է տղամարդկանց ինտիմ առողջությանը եւ հարաբերություններին, դեռ շատ տաբուներ կան, որոնք պետք է հաղթահարվեն, եւ դա հենց այն է, ինչ Pilot-ն աշխատում է լուծել»,-հավելել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել