Տղամարդու անպտղության ժամանակ սերմում լեյկոցիտների բարձրացումը կարող է պայմանավորված լինել ծխելով: Հաճախ անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց սերմում բարձր է լինում լեյկոցիտների ( բորբոքային պաշտպանական բջիջներ) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է լինում ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներով, որը կարգավորվում է անտիբիոտիկոթերապիայից հետո: Սակայն լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս, այդ դեպքում ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա: Ներկայիս նոր տերմինոլոգիան՝ ստերիլ լեյկոցիտոսպերմիան նույնպես հաստատում է, որ այդ դեպքում լեկոցիտների բարձր թվի պարագայում իմաստ չունի տևական անտիբիոտիկների նշանակում, քանի որ այն կարող է պայմանավորված լինել նաև ծխախոտի օգտագործմամբ: Ծխախոտի տոքսիկ (թունավոր) ազդեցությունը հանգեցնում է ինչպես սերմնաբջիջների որակի վատացման, շարժունակության նվազման, այնպես էլ սերմում լեյկոցիտների բարձրացման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: