Yerkir.am-ը գրում է․
Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» մաքսային անցակետում մաքսային ծառայության սպաները Հայաստան եկող ավտոբուսի մեջ հայտնաբերել են կոկաին եւ հաշիշ, հայտնում է «Sputnik-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ֆիննախի Եկամուտների ծառայության կայքը:
Ծառայության տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը Հայաստանի քաղաքացի է:
«Մաքսավորները կասկածների հիման վրա որոշել են ավտոբուսը ստուգել եւ գտել են 149 գրամ կոկաին եւ 64 գրամ հաշիշ: Գործը փոխանցվել է ՆԳՆ Կազբեգիի քրեական ոստիկանությանը՝ հետագա քննության համար»,- նշում է գերատեսչությունը:
Վրաստանի ՆԳՆ-ում քրեական գործ է հարուցվել «Վրաստան ապօրինի ներմուծման, Վրաստանից դուրս բերելու կամ տարանցմամբ թմրամիջոցների, նմանակների կամ պրեկուրսորների միջազգային փոխադրման» հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում 6-ից մինչեւ 9 տարի ժամկետով: