Մեզանից շատերը հայկական կլոր գաթա չեն պատրաստում մի պարզ պատճառով՝ չգիտեն դա անել: Հենց հիմա միասին կսովորենք:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հայկական կլոր գաթա․
- Ալյուր՝ 2 թեյի բաժակ
- Կարագ՝ 175 գ
- Ձու՝ 2 հատ
- Մածուն՝ 0,5 թեյի բաժակ
- Սոդա՝ 0,5 թ/գ
- Աղ՝ մեկ պտղունց
- Շաքարավազ՝ 0,5 թեյի բաժակ
- Վանիլ
Պատրաստման եղանակը
- Ալյուրը մաղել թասի մեջ կամ սեղանին, աղ և սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել, ավելացնել 1 ձվի և մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կա՛մ գրտնակով ծեծել, կա՛մ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել՝ 20 րոպե հանգստանա:
- Խորիզը պատրաստելու համար խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:
- Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակեցնել, խորիզ դնել, խմորի եզրերը հավաքել, ամրացնել, ավելորդ խմորը կտրել, գաթան տափակեցնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծածկել:
- Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 2000C ջերմությամբ ջեռոցում, մինչև երեսը կարմրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել