«Twiplomacy» միջազգային կայքը, որը հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, ի թիվս այլ երկրների ղեկավարների, անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը Ֆեյսբուքում։

Նիկոլ Փաշինյանը իր սոցցանցային ակտիվությամբ հայտնվել է ԱՄՆ և Հնդկաստանի նախագահների կողքին: Եթե նշածս նախադասության մեջ «սոցցանցային ակտիվությամբ» հատվածը փոխարինեինք, ասենք, «տնտեսապես զարգացած երկրների ղեկավարներ» կամ «աղքատությունը հաղթահարած երկրների ղեկավարներ» բառերով, ապա կարող էինք ասել, որ հեղափոխությունը կապիտալիզացվել է: Կարող էինք հպարտանալ, որ անցյալը մերժելով ներկայում թռիչք ենք գրանցել:

Ինչևէ, կա «ոլորտ», որտեղ «ոտք ենք գցում» ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետ:

Բայց քանի դեռ ՀՀ վարչապետն ապահովում է թռիչքային ակտիվություն բացառապես սոցցանցերում՝ սելֆիների ու լայվերի բազմազանությամբ, մենք կունենանք սոցցանցային ակտիվ վարչապետ, ու մեզ չի սպառնա տնտեսական զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել