Aravot.am-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է, մեկնաբանեց ազգային հավաքականի Իտալիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունը՝ 9:1: Լրագրողները փոխանցեցին՝ երկրպագուները պահանջում են մարզչի, գործկոմի, ՀՖՖ նախագահի հրաժարականը: Արեն Մկրտչյանն ասաց.

«Բնականաբար, որեւէ բացատրություն չունի այդ արդյունքը ու որեւէ արդարացում չունի: Ինչ վերաբերում է ֆան ակումբին, դուք երեւի նկատի ունեք այն ակումբը, որի հետ կապված Ֆուտբոլի ֆեդերացիային առանձնապես խոշոր չափերի յուրացումների մասով վնասներ հասցնելու համար քրեական գործ էր հարուցել ԱԱԾ-ում եւ այդ ֆան ակումբի հիմնադիրն այդ գործով անցնում է որպես մեղադրյալ»:

Մկրտչյանն ասաց, որ այն ինչ կատարվել է ՀՖՖ-ում, մասնավորապես վերջին շրջանում, անընդունելի է իրենց համար ու գործկոմի փակ նիստում իրենք քննարկել են դա:

ԱԱԾ-ն պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումներ է արել, որը եղել է վերջին մեկուկես տարում ու որեւէ արձագանք չի եղել, նաեւ յուրացումների հետ կապված բացահայտումներ էր արել ոստիկանության 6-րդ վարչությունը ու որեւէ քայլ չի արվել վերջին մեկուկես տարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել