Starnews.am-ը գրում է․
Ավարտվեց ևս մեկ աստղային շաբաթ, որը Ձեզ համար ամբողջ շաբաթ լուսաբանեց Starnews-ը, իսկ եթե Դուք չեք հասցրել ամենօրյա ռեժիմով հետևել մեր թարմացումներին, ապա Ձեզ ենք առաջարկում աստղային շաբաթվա և ամենաքննարկված թեմաների հակիրճ ամփոփումը:
Այս շաբաթվա ամենաքննարկված աստղային թեման է Արփի Գաբրիելյանի և հայտնի տիկտոկերի օնլայն բանավեճը, որը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Բանն այն է, որ Արփի Գաբրիելյանի կեղծ էջով (որի մասին սկանդալից հետո հայտարարեց երգչուհին) ոմանք փորձել են խաղալ երգչուհու անվան հետ, իսկ այդ ամենին ականատես եղած տիկտոկերը, կարծելով, թե հենց երգչուհին է ծաղրում իրեն, գրել է. «Արփի՛ ջան, Միհրանի խաթր քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ»:
Աղմուկից հետո Արփին պատասխանել է, որ TikTok-ում օգտահաշիվը չունի, ինչից հետո էլ տիկտոկերը երգչուհուց ներողություն է խնդրել:
Առաջարկում ենք Ձեզ դիտել մեր պատրաստած տեսանյութերը, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեք ամենաքննարկված թեմայի վերաբերյալ:
Շաբաթվա աստղային երկրաշարժի հեղինակն էր երգիչ Անդրեն, ով պատրաստվում էր համերգով հանդես գալ Արցախում: Ամեն ինչ լավ էր ընթանում մինչև անհետ կորած զինվորի հայրը չպատռեց Անդրեի պաստառը և նշեց, որ թող բոլորը համերգներով հանդես գան իր երեխուն վերադարձնելուց հետո։
Տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում:
Անդրեն ամեն ինչից զատ փոքրիկ ելույթ ունեցավ Արցախում, որտեղ ամենահատկանշականն այն էր, որ նա լուսանկար և տեսանյութ հրապարակեց իր պաստառը պոկած մարդու հետ:
Starnews-ը հրապարակեց մի տեսանյութ որից կասկածներ առաջացան, որ Տաթևիկ Ուդումյանը հղի է: Լուրի իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք նրան՝ պարզաբանում ստանալու նպատակով: Մեր զանգի առաջին իսկ րոպեից Տաթեւիկ Ուդումյանը նշեց, որ անձնական հարցերին չի պատասխանում:
Հղի էր նաև հաղորդավար Հրաչ Մուրադյանի կինը, ով, ըստ հավանականության, արդեն իսկ ծննդաբերել է:
Նախորդ շաբաթ մեր ազգին համալրեց երգչուհի Սիլվա Հակոբյանի քույրը,
իսկ այս շաբաթ մեզ երեխայի ծննդով ուրախացրեց հումորիստ Գարիկ Պապոյանի կինը, ով հումորիստին պարգևեց երրորդ աղջկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: