Lurer.com-ը գրում է.
Դերասան Գոռ Հակոբյանը, ով հայտնի դարձավ հանրությանը «Ֆուլ հաուս» սիթքոմում իր դերով, խոսել է իր և դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանի հետ ունեցած «վեճի» մասին: Նա այդ թեմային անդրադարձել է Արուս Տիգրանյանի «Ներքին խոհանոց» հաղորդման շրջանակներում:
Արուսը հենց եթերի ժամանակ զանգահարել է Միհրանին, որից հետո դերասանները բավական ջերմ հեռախոսազրույց են ունեցել՝ հերքելով նմանատիպ բոլոր խոսակցությունները:
Արուսը Միհրանից նաև հետաքրքրվել է, թե ինչու Գոռը հրավիրված չի եղել իր և Արփի Գաբրիելյանի հարսանիքին, ինչին Միհրանը պատասխանել է, որ իրենք պարզապես փոքր խնջույք էին կազմակերպել՝ մոտ 40 հոգանոց, ապա իրեն ուղղել՝ նշելով 30 հոգանոց: «10 հոգի էլ տեսանկարահանողների թիմն էր»,- հավելել է Միհրանը:
Նշենք, որ դերասանները միասին խաղացել են «Ֆուլ հաուս» սիթքոմում: