Lurer.com-ը գրում է.
TikTok սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որում «222lava»-ն հրապարակային ներողություն է խնդրում երգիչ Միհրան Ծառուկյանից և նրա կնոջից՝ Արփի Գաբրիելյանից:
ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է, թե ինչ է ասել հայտնի տիկտոկերը տեսանյութում. «Ես ներողություն եմ խնդրում իմ ասածների ու արածների համար, իմ սխալն է եղել, որ քո ամուսնու հետ չեմ փորձել կապնվել, նախքան այդ ամենը անելը: Ես ինձ այնքան վատ եմ զգում, Արփի ջան, շոկի մեջ եմ, բայց դու էլ պետք է հասկանաս, քուրս, որ պրոֆեսիոնալ էջ են սարքել ու քո անունից այդպիսի բաներ են իրենց թույլ տվել: Միհրա՛ն ջան, ախպերս ներողություն: Այս ներողությունները ոչ թե այն ներողություններն են, թե վախեցա, վայ, Միհրանը եկավ ու գիտեմ, որ այդ խոսակցությունները լինելու են, այլ իրոք ինձ շատ վատ եմ զգում, գլուխս կարմրած ա»,- ասել է տիկտոկերը:
Հատկանշական է, որ տիկտոկերի էջում տվյալ տեսանյութը բացակայում է, կամ սկզբում նա տեղադրել է այն, սակայն հետո՝ ջնջել:
Հիշեցնենք, որ տիկտոկեր «222lava»-ն երեկ TikTok-ի իր էջում մի կնոջ էր տեսանկահարել, որը, կարծես թե, ուներ առողջական լուրջ խնդիրներ: Տեսանյութում տիկտոկերն այդ կնոջից որևէ պատասխան չստանալուց հետո նրա հետևից բղավում է. «Ո՞վ ես դու. սատանա կա, ժողովո՛ւրդ, քաղաքում»:
Տիկտոկերի հետևորդները այդ տեսանյութի մեկնաբնություններում բաժանվել էին 2 խմբի, մի մասը ծիծաղում և ծաղրում էր հիվանդ կնոջը, մյուս մասն էլ քննադատում էր «222lava»-ին նրան ծաղրելու և տեսանկահարահանելու համար:
Քննադատողների խմբի մեջ էր նաև հայտնի երգչուհի Արփի Գաբրիելյանը, որը տեսանյութի մեկնաբանություններում գրել էր. «Քո ու քո նման հիմարները ուղղակի պետք է վերանան, ամոթ է, որ նկարում եք իրեն»:
Տիկտոկերն էլ, վիրավորվելով երգչուհու մեկնաբանությունից, տեսանյութ է հրապարակում, որում ասում է. «Արփի՛ ջան, Միհրան Ծառուկյանի խաթր, իրան հարգելով, քեզ բան չեմ ասում, բայց քեզ խելոք պահի՝ չջղայնանամ: Ավելի լավ ա դու գնա «ֆեյք մամայի» մեջ խաղա, աստղերի հետ տուր, առ, մեր նման գժերի հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ քո ցավը տանեմ: Բախտդ բերել ա, որ ամուսնացած ես, էդքան բան եմ ասում, թողե՛ք հանգիստ ապրենք մեր մահով: Միհրա՛ն ջան, բարև, մի երկու բառ ասա տունը իրան, չի կարելի»,- ասում է տիկտոկերը:
Հավելենք նաև, որ Արփի Գաբրիելյանը այս միջադեպից հետո ինստագրամյան սթորի բաժնում գրառում է տեղադրել, որում ասվում է. «Ես TikTok սոցիալական հարթակում չկամ: Այս էջը կեղծ էջ է: Խնդրում եմ report արեք»,- գրել է երգչուհին: