Instagram սոցիալական ցանցը հայտարարել է ամբողջ աշխարհում այն գործառույթի թեստավորումը սկսելու մասին, որը լայքերի հաշվիչը թաքցնում է ուրիշների գրառումների տակ: Այդ մասին հաղորդվում Է սոցցանցի պաշտոնական թվիթերում:

«Այսօրվանից մենք ամբողջ աշխարհում ընդլայնում ենք լայքերի հաշվիչի թաքուցման՝ մեր թեստավորումը: Եթե դուք դրան մասնակցում եք, ապա ձեր ժապավենում այլեւս չեք տեսնի լայքերի եւ դիտումների թիվը լուսանկարների եւ տեսագրությունների տակ, եթե դրանք հրապարակվել են ոչ ձեր կողմից»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում են Instagram-ում, լայքերի հաշվիչի թեստային թաքուցումը, որն արդեն կիրառվում է յոթ երկրում, այդ թվում՝ Բրազիլիայում, Իտալիայում և Կանադայում, դրական արձագանքներ է ստացել:

Ըստ որում՝ սոցցանցում հայտարարում են, որ հասկանում են, թե լայքերը որքան կարևոր են որոշ օգտատերերի համար և պարզաբանում են, որ աշխատում են նոր գործառույթների վրա, որոնք թույլ կտան «ցույց տալ» այս կամ այն գրառման «արժեքը», հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել