Tert.am-ը գրում է.
Twitter Inc-ը պատրաստ է բանակցություններ վարել ընկերությունը Իլոն Մասկին մոտ 43 միլիարդ դոլարով վաճառելու մասին, որը Tesla-ի գործադիր տնօրենն անվանել է իր «լավագույն և վերջնական» առաջարկը սոցիալական ցանցի համար, հաղորդու է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրները նշում են, որ Twitter-ը կարող է հայտարարել գործարքի մասին՝ 54,2 դոլար մեկ բաժնետոմսի համար, այսօր ուշ երեկոյան, երբ խորհրդի նիստը կառաջարկի գործարքը Twitter-ի բաժնետերերին։
Միաժամանակ նշվում է, որ դեռևս հավանականություն կա, որ գործարքը կարող է չեղարկվել վերջին պահին:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/04/25/musk-twitter/3794055
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել