Որպեսզի հայհոյանքի ու ատելության մթնոլորտը Հայաստանում վերանա, նախ պետք է օրենքին զուգահեռ սոցիալական ցանցերում գրանցվելը դարձնել վերահսկելի, դիցուք՝ անձնագրով, որպեսզի յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն կրի իր խոսքի համար։
Այլապես իրական անձանց վրա տարածվում է օրենքի ուժը, իսկ տարբեր քաղաքական ուժերի կամ գործիչների ստեղծած ֆեյք, կեղծ էջերը և պրոֆիլները շարունակում են հայհոյել ու սպառնալ։ Դրա հետևանքով Հայաստանում հայհոյանքը և ատելությունը կարող է ավելի վտանգավոր մակարդակի հասնել։
Ֆեյսբուքը պետք է դառնա վերահսկելի մարդկանց նույնականացման առումով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158437788553831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել