Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկոտր Սողոմոնյանը չի բացառում, որ նրա աջակիցների պայքարը կարող է վերածվել հասարակական պայքարի։ Այդպիսով իր անհամաձայնությունը հայտնելով, որ Ռ.Քոչարյանի աջակիցների թիվը նվազել է.

«Չեմ կարող այդպես ասել, որովհետև ստորագրահավաքի արդյունքները բոլորովին այլ միտման մասին են խոսում։ 40.000-ից ավելի մարդ ստորագրել է նախագահ Քոչարյանին սատարելու՝ կալանքից ազատելու հայտարարությունը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է նա։

Ըստ Սողոմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարը դադարում է լինել իր զինակիցների և աջակիցների պայքարը և այն կվերածվի հասարակական պայքարի։ «Օրենքով թույլատրված բոլոր քայլերին, միջոցներին դիմելու ենք, բոլոր գործիքները՝ օրենքով նախատեսված և թույլատրված, օգտագործելու ենք նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու և ՍԴ որոշման կատարման համար, համաձայն որի՝ քրեական հետապնդումն իր նկատմամբ պետք է դադարեցվի»,- ասաց Սողոմոնյանը։ Սողոմոնյանի կարծիքով՝ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ գործը մտացածին է և իրավական հիմք չունի, ինչի պատճառով էլ նոր մեղադրանքներ են փորձում հորինել, որպեսզի նրա քանդված դեմոնիզացիան վերականգնվի։ «Տեսնում ենք, որ իշխանություններն ամեն ինչի են պատրաստ, նույնիսկ՝ համագործակցության Նաիրի Հունանյանի հետ»,-ասաց Սողոմոնյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, ապա, Վ.Սողոմոնյանի վստահեցմամբ, այն լավ է. եղել է մեկ խնդիր և այն արդեն լուծվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել