Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 51 հարց է, որից 32-ը չզեկուցվող են, 18-ը՝ զեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Օրակարգում ներառվել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 27-ին ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված ֆինանսական պայմանագրերում փոփոխության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին հարցեր և շատ այլ հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել