22 օր ապօրինի կալանքի տակ պահելուց հետո քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին ազատ արձակեցին, դարձյալ քաղաքական որոշման արդյունքում:
Քիչ առաջ «Իմ քայլ»-ի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ ներկայացրել է քաղաքական թիմի դիրքորոշումը: «Բնականաբար, միայնակ չեմ կայացրել որոշումս, քննարկել եմ քաղաքական թիմիս հետ և, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանում է իմ ներկայացրած միջնորդությանը»,- Hraparak-ի հետ զրույցում ասել է նա:
Սիսակ Գաբրիելյանն իր այս հայտարարությամբ, ըստ էությամբ, փչացրեց «երաշխավորագիր» կոչվող էս էժան բեմականացումը, քանի որ փաստեց՝ Արսեն Բաբայանին ապօրինի կալանքից ազատելու քաղաքական որոշում է կայացվել: Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի ՀՔԾ-ն ինչպես Արսեն Բաբայանին շինծու քրգործով ու քաղաքական որոշմամբ կալանավորել էր, այդ նույն քաղաքական որոշմամբ էլ ազատ արձակեց, քանի որ հասկացան, որ էս աղաղակող ապօրինությունները չեն մարսելու: Ընդ որում՝ նույն Սիսակ Գաբրիլյանն անցած 22 օրերի ընթացքում ծպտուն անգամ չի հանել Արսեն Բաբայանի դեմ իրականցվող ապօրինությունների մասին, գոնե 1 դատապարտող հայտարարություն չի արել:
Բայց միայն կատարյալ ապուշը կարող է հավատալ, որ էս ներկայացումը ազատելու է Սիսակ Գաբրիելյանին ու նրա քաղաքական թիմի ՄԻԵԴ-ի առաջիկա ապտակներից: Չերազեք:
Կից նյութն այստեղ՝ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԴԻՄԵԼ, ԻՆՔՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ