Բաղադրիչներ
- պիստակ - 150 գ (բոված)
- շաքարի փոշի - 450 գ
- ջուր - 145 մլ
- մեղր - 120 գ
- ինվերտային օշարակ - 6 գ
- ձվի սպիտակուց - 50 գ (մոտ 1,5 ձվի)
Պատրաստման եղանակը
Սկզբում սկսում ենք միջուկը պատրաստել։ Միջուկի համար վերցնում ենք այն ինչ հարմար ենք գտնում, տվյալ պարագայում բոված աղի պիստակ է, բայց կարող եք տարբեր տեսակի ընկուզեղեն օգտագործել (ցանկալի է պինդ)։ Կարող եք չրեր ավելացնել, թթվա-քաղցր կոնտրաստ կարող ենք ստեղծել և այլն։
Եթե ընկուզեղենը կամ չիրը խոշոր է, դանակով կտրատում ենք։
Խոր կաթսայի մեջ ջուր ենք լցնում և շաքարի փոշի (կարող ենք մանր շաքարավազ վերցնել)։
Դնում ենք ուժեղ կրակի վրա և զանգվածը եռման աստիճանի ենք հասցնում` մինչև մանր պղպջակներ առաջանան։ Խոհանոցային ջերմաչափով չափում ենք, պետք է զանգվածը 110-112 աստիճանի հասնի։
Խառնուրդը չենք խառնում, որպեսզի շաքարը չբյուրեղանա։ Եթե կաթսայի պատերի վրա բյուրեղիկներ ենք նկատում, խոնավ վրձնով մաքրում ենք։
Եթե խառնուրդն արդեն անհրաժեշտ ջերմաստիճանի է հասել ավելացնում ենք մեղրը
և ինվերտային օշարակ։ Մեղրի տեսակը նշանակություն չունի, վերցնում ենք այն ինչ ձեռքի տակ ունենք։
Ցանկության դեպքում կարող ենք բուրավետիչներ ավելացնել` անանուխի, վարդի, էսենցիաներ, օշարակներ։
Խառնուրդը տաքացնում ենք, խոհանոցային ջերմաչափով չափում ենք պետք է հասնի մինչև 135-140 աստիճանի: Այդ ընթացքում հարում ենք սպիտակուցները:
Եթե զանգվածը պահանջվող ջերմաստիճանի է, հարիչով առավելագույն արագության վրա հարելով բարակ շիթով ավելացնում ենք սպիտակուցների վրա։ Լցնելուց կարևոր է պատերի վրա լցնել, եթե զանգվածը խառնիչի վրա լցվի, անմիջապես սառած թելեր կգոյանան, ինչը հետագա խառնելու ընթացքին կխանգարի։
Ջանասիրաբար հարում ենք։
Հարում ենք այնքան, մինչև զանգվածը սենյակային ջերմաստիճանի դառնա։ Դա կարելի է ստուգել ձեռքով ամանին հպվելով։ Ինվերտային օշարակի օգտագործումից, մեղրի տեսակից և օշարակի ջերմաստիճանից կախված, զանգվածը տարբեր թանձրություն կարող է ունենալ։ Այն ծեփոնի պես է լինելու։
Լցնում ենք միջուկը։
Զանգվածը խառնում ենք և լցնում յուղաթղթի վրա։ Եթե զանգվածը թանձր է, ապա
ձևամանի կարիք չկա։ Բայց եթե ցանկանում ենք քառակուսի լինի, վերցնում ենք 18x18
չափի ձևաման։ 2 սմ բարձրությամբ նուգաներ ենք ստանում։
Զանգվածը հավասարեցնում ենք և գիշերը թողնում սառնարանում։
Ավելի լավ է դանակը տաք ջրում թրջենք, նոր կտրենք։ Ցանկության դեպքում կարող ենք ձևավոր դանակներով կտրել, օրինակ` սրտիկների տեսքով:

Ի դեպ, նուգա պատրաստելիս, անպայման հետևեք, որ օշարակի ջերմաստիճանը ճիշտ լինի, այլապես կարող եք փչացնել աղանդերը։ Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում շատ ենթարկվող զանգված ենք ստանում և ըստ ցանկության և երևակայության տարբեր ձևեր կարող ենք տալ, կամ էլ կարող ենք կոնֆետի տեսքով թղթերի մեջ փաթաթել
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%d5%b6%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1/?fbclid=IwAR1LP8RoW3a1f7dXCo77dE-kmB07XnNVcPuVai6GetXeWgGCSX6vU8Bfs-8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել