Արցախի նախկին վարչապետը, ով մտադրություն ունի առաջադրվելու Արցախի ընտրություններին, բավականին վտանգավոր հայտարարություն է արել: Վերջինս պնդում է, որ Արցախի և Հայաստանի մոտեցումները Արցախի հարցի կարգավորման հարցում ամբողջությամբ համընկնում են: Եթե դա նույնիսկ այդպես է, ապա նման հայտարարություն անելը սխալ է:
Բանակցային գործընթացում Արցախը մշտապես հանդես է եկել առավել կոշտ դիրքերից՝ Հայաստանի հետ ներքին պայմանավորվածությամբ, թե մեկ այլ պատճառով, կարևորը՝ բանակցություններում այդ խաղաքարտը մշտապես աշխատել է: Այնպես որ, ցանկալի կլիներ, որ հատկապես բանակցային գործընթացի նման նուրբ հարցերում քաղաքական գործիչներն առավել զգուշավոր լինեին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել