Աշխարհի տարբեր երկրներում ու ժողովուրդների մոտ ընդունված է մի բան. կինը պետք է կրծքով կերակրի երեխային, քանի որ հենց նրան է Աստված շնորհել կերակրելու կարողություններ, սակայն աշխարհում կա մի ցեղ, որը բացարձակ այդ կարծիքին չէ։ Ակա՝ ցեղ, որտեղ տղամարդն ինքն է կրծքով կերակրում երեխային, իսկ կինն այդ ընթացքում զբաղվում է ավելի «կարևոր» գործով, օրինակ՝ որսորդությամբ։ 

Ակա ցեղը կազմված է շուրջ 20.000 հոգուց, ովքեր ապրում են Աֆրիկայում ու հիմնականում զբաղվում են որսորդությամբ ու հավաքչությամբ։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ցեղի տղամարդկանց սկսեց տանջել մի հարց. ինչո՞ւ է նրանց Աստված շնորհել կրծքեր, եթե նրանք դրանք երբեք չեն օգտագործելու։ Այդ ժամանակ էր, որ ցեղի իմաստունները նշեցին, որ այս պարագայում պարզ է, որ եթե տղամարդիկ ևս ունեն կուրծք, ուրեմն՝ նրանք ևս պետք է մասնակից լինեն երեխայի կերակրման գործընթացին։ 

Ցեղի կանայք բավականին աշխույժ են։ Նրանք, կարելի է ասել, իրենց ուսերին են վերցրել բազմաթիվ պարտականություններ, այդ թվում՝ որսորդության գնալը, հավաքչությամբ զբաղվելը և այլն։ Այս ամենում նրանք երբեմն չեն հասցնում մինչև վերջ ուշադրություն դարձնել իրենց երեխաներին, և այդ ժամանակ է, որ օգնության են հասնում ցեղի տղամարդիկ. նրանք իրենց կրծքով զբաղեցնում են երեխային, մինչև որ մայրը կվերադառնա։ 

Ճիշտ է, ցեղի տղամարդիկ իրականում կաթ կրծքով տալ չեն կարող, սակայն կուրծքն օգնում է իմիտացիա ստեղծել երեխայի մոտ, որ ամեն ինչ նորմալ է, ու նա չի արտասվում, մինչև որ մայրը կգա ու արդեն իսկապես կկերակրի երեխային կրծքով։ 

Սկզբում տպավորություն էր ստեղծվում, որ ցեղի անդամները ստում են։ Բազմաթիվ հետազոտողներ այցելեցին ցեղին, որպեսզի հասկանան, թե ինչպե՞ս կարող է այսպես ստացվել։ Սակայն ցեղի հետ երկար ապրելուց հետո նրանք հասկացան, որ տղամարդիկ չեն ստում. նրանք իրոք կրծքով կերակրում են իրենց երեխաներին։ 

Այսպես՝ այս ցեղի տղամարդիկ հետազոտողների կողմից հռչակվեցին որպես «լավագույն հայրեր»։ Նրանք ոչ միայն կրծքով կերակրում են երեխաներին, այլ նաև խնամում են նրանց, հոգ տանում նրանց մասին ու հոգում երեխային հատուկ բոլոր պահանջներն ու կարիքները։ 

Ցեղը ֆեմինիստների մոտ ևս բավական բուռն արձագանք ստացավ։ Կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն պահաջողները նշեցին, որ ցեղն օրինակն է նրա, որ տղամարդիկ ևս կարող են կնոջ պարտականությունները կատարել, ու դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա։ Որքանով է սա ճիշտ՝ մենք չէ, որ պետք է դատենք, սակայն փաստը մնում է փաստ, որ երեխային կրծքով կերակրող տղամարդու ավանդույթն այս ցեղում շարունակվում է ու դեռ երկար է շարունակվելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել