Սիրիայի հյուսիսում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների և սիրիացի քուրդ զինյալների միջև, հաղորդում է The National-ը:

«Լայնածավալ բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի ուժերի և Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող զինյալների միջև»,- ասվում է հաղորդագրությունում:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի կողմից, չնայած հրադադարի մասին առանձին համաձայնագրերին, որոնց Թուրքիան հասել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հետ:

Ըստ սիրիական SANA գործակալության, Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը նահանջել են նախկինում իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից՝ քրդերին դեմ առ դեմ թողնելով Անկարայի դաշնակիցների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել