Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց նստացույց անող երիտասարդների հետ վարչապետի զրույցում խնդրահարույց մտքերը շատ են: Դրանց թվում՝ «Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական քաղաքականությունը, Կառավարությունն է իրականացնում», «Ֆինանսավորել ենք «Մել» ֆիլմի միայն այն հատվածը, որը չեմպիոնի մասին է»:

Դե իսկ արիացի-կովկասցի հակադարձումներն աշխարհայացքի դրսևորման տիրույթում են:

Ինչևէ, սրանք բոլորն ընկալման ու մեկնաբանության հարցեր են:
Հաստատուն է այն փաստը, որ ժողովրդի նախարարը շարունակում է խուսափել ցուցարարներից:

Իսկ միգուցե սեփական հրաժարականը պահանջող ցուցարարների հետ հանդիպո՞ւմն էլ է որոշում կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, այլ ոչ նախարարը:

Հ.Գ. Փաշինյանը երիտասարդներին հավաստիացրեց, որ հանդիպում նախարարի հետ իրենք կունենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել