2014-2015 թվերին ապրել եմ Զամբիայում։ Հենց էդ ժամանակ եղան նախագահական ընտրություններ, որտեղ հաղթեց ընդդիմադիր Էդգար Լունգուն։

Լունգուն իրեն հայտարարել էր ժողովրդի թեկնածու, այնուհետև՝ նաև ժողովրդի նախագահ։ Լունգուի ընտրվելուց ի վեր Զամբիան գլորվում է անդունդը, ավելացնում է պետական պարտքը, կատարում անիմաստ ծախսեր բյուջեից։ Ճիշտ ՀՀ կառավարության օրինակով՝ վարձում են թանկարժեք jet-եր ու ԱՄՆ վոյաժներ կազմակերպում։ Բայց, օրինակ, Լունգուի կաբինետի թանկարժեք վոյաժի արդյունքում ԱՄՆ կառավարությունը մի քանի հրշեջ մեքենաներ էր նվիրել Զամբիային։

Երևի մի քիչ որ քրքրեմ, գուցե գտնեմ տեղական Արայիկ Հարությունյանին, ով բյուջեից միլիոններ բաժանելուց կլինի՝ տարբեր այլասերություններ ֆինանսավորելու համար։

Մի խոսքով՝ սա էլ Զամբիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել