Ռուս-իտալական Caviar ապրանքանիշը, որը հայտնի է iPhone-ների՝ ամենաարտառոց և շքեղ նմուշները ստեղծելու շնորհիվ, օրեր առաջ թողարկել է իր ամենահաջողված մոդելներից մեկը, գրում է Luxury Launches-ը:
iPhone 11 Pro Discovery Solarius-ի դիզայնը, ինչպես ենթադրում է անվանումը, խորհրդանշում է «հավերժական կյանքը, որ արևը տալիս է մեր մոլորակին»:
Caviar-ի հեղինակած iPhone 11 Pro մոդելը պատրաստված է կես կիլոգրամ ոսկուց, պատված է 137 ադամանդով և զարդարված շքեղ մեխանիկական ժամացույցով:
Ժամացույցի կենտրոնում գտնվում է դեղին ադամանդ, որը խորհրդանշում է Արեգակնային համակարգի կենտրոնը:
Caviar ապրանքանիշի պաշտոնական էջում այս նմուշի արժեքը սկսվում է 70 340 դոլարից՝ 64 GB-ի համար, և 71 520 դոլար՝ 512 GB-ի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել