Ավելի քան 70 000 դոլար. Caviar-ը ներկայացրել է iPhone 11 Pro Discovery Solarius-ը՝ պատրաստված կես կիլոգրամ ոսկուց (Photo, Video)

09:52 , 8 նոյեմբեր, 2019

Ռուս-իտալական Caviar ապրանքանիշը, որը հայտնի է iPhone-ների՝ ամենաարտառոց և շքեղ նմուշները ստեղծելու շնորհիվ, օրեր առաջ թողարկել է իր ամենահաջողված մոդելներից մեկը, գրում է Luxury Launches-ը:

iPhone 11 Pro Discovery Solarius-ի դիզայնը, ինչպես ենթադրում է անվանումը, խորհրդանշում է «հավերժական կյանքը, որ արևը տալիս է մեր մոլորակին»:

Caviar-ի հեղինակած iPhone 11 Pro մոդելը պատրաստված է կես կիլոգրամ ոսկուց, պատված է 137 ադամանդով և զարդարված շքեղ մեխանիկական ժամացույցով:

Ժամացույցի կենտրոնում գտնվում է դեղին ադամանդ, որը խորհրդանշում է Արեգակնային համակարգի կենտրոնը:

Caviar ապրանքանիշի պաշտոնական էջում այս նմուշի արժեքը սկսվում է 70 340 դոլարից՝ 64 GB-ի համար, և 71 520 դոլար՝ 512 GB-ի համար:

Image result for This gold-encrusted one-off iPhone 11 Pro by Caviar costs $70,000 and has a mechanical watch on the back