Այսպիսով՝ խաղը փոխվեց։ Կատարենք մի քանի դիտարկում։
Սերժ-Լին (Թրեյսի) հանդիպման...

Այն, որ հայաստանյան քաղաքական լանդշաֆտում անդադրում, անտեսանելի, գրագետ խաղացողի հետ վերջ-առաջ հաշվի էին նստելու, աներկաբա էր (սրանով բացատրեք «Իմ քայլի» փղերի ու մատյան գնդի նետումը դեպ «վախկոտ» Սերժ)։

Նկատենք.
ա) Սերժը եւս ազդանշանել էր` խաղը փոխվում է։ Սերժի Ղարաբաղյան դիտարկումները, որ, այո՛, ոչ այնքան Ալեն Սիմոնյանին (ներքին խուլ ականջներին) էին ուղղված, այլ նախ եւ առաջ` դրսին: Այն է՝ մենք որոշում չենք փոխել, ասաց դրսին Սերժը, ասել է՝ եթե դուք հեղափոխությունից առաջ իմ առջեւ պայման էիք դրել, որ իմ վարչապետության գինը Ղարաբաղն է, ես իմ որոշումը չեմ փոխել․ Ղարաբաղյան խնդիրն անսասան է մնալու, անգամ ձեր Սամոսայի (թեկուզ` շանորդի Սամոսայի) օրոք:

բ) Նիկոլի ռեյտինգին հաստատապես ուշի-ուշով հետեւող Սերժը ժամանակային իր ընտրությամբ չէր սխալվի, նա չի պատրաստվում իշխանության գալ, սակայն չի պատրաստվում նաեւ թույլ տալ ղարաբաղյան խնդրում խաղի այլ ստատուս քվո։

գ) Նիկոլի ցաք ու ցրիվ լայվերը, ամերիկյան զոհասեղանին հայոց եկեղեցին, ազգապահպան արժեքները դնելու «կամքը», մետրոյի կողքի ոռնոցները, Սերժին` վախկոտ, Զանգեզուրի մոլիբդենի իրական տերերի՝ սագան... Ոչինչ, ոչինչ այլեւս չի օգնում Նիկոլին։ Նիկոլն անկարող է Ղարաբաղյան հարցը` ի պատկեր հեղափոխության լուծելու, սպասելու Ղարաբաղում ի պատկեր ԱՄՆ նախագահի ընտրության (բարլիսներ` Մասիս Մայիլյան եւ Արայիկ Հարությունյան-2)։

ԱՄՆ-ը, այլք հասկանում են` խոսել է պետք իրական իրավատերերի հետ, ու սա դեռ սկիզբն է, եթե մի պահ անտեսենք Եվրոպայի` ԵԺԿ Դոլի՝ որպես արթուն պահակ իրավատերերի կողքին կանգը, մի փքորիկ էլ հիշենք պարոն Բուքիքիոյի` ՍԴ դիտարկումները։

Եւս մեկ անգամ հավաստելու ենք` խաղն, իսկապես եւ այո, փոխվում է։ Ինչպես միշտ, առաջինն այն օդում զգում է մոտալուտում խոսելու պատրաստվող Սերժը, Լին (ԱՄՆ-ը, Ռուսաստանն էլ), որ ցայդ «սիրոյ պորոխ» էր դրել Սերժի թռիչքի մեջ, Լին եկել էր ասելու․ «Սերժ, մեր հանդիպումները պետք է այլեւս պարբերաբար լինեն, Սե՛րժ»։

#Լին_լինելու_կարճ_ձեւն_Է_տավարիշչի
#Եւ_եղիցի_Լին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել