Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 50 գ
- ձու - 1 հատ
- շաքարի փոշի - 50 գ
- ալյուր - 140 գ
- վանիլին - 1 պտղունց
- Սուֆլեի համար՝
- խտացրած կաթ - 100 գ
- կարագ - 200 գ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- շաքարավազ - 450 գ
- աղ կիտրոնի - 1 պտղունց
- ագար-ագար - 2 թ/գդ
- ջուր - 150 մլ
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 70 գ
- կարագ - 45 գ
Պատրաստման եղանակը
50 գ կարագը խառնում ենք շաքարի փոշու հետ, լցնում ենք ձուն, լավ հարում և ավելացնում վանիլինը:
Լցնում ենք ալյուրը և համասեռ խմոր հունցում:
Յուղաթղթապատ ձևամանի մեջ բարակ շերտով լցնում ենք խմորը և թխում 10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
200 գ կարագը խտացրած կաթի հետ լավ հարում ենք:
Խմորը հանելուն պես ծայրերը հավասարեցնում ենք և դնում քանդվող ձևամանի մեջ:
Պատրաստում ենք սուֆլեն: 150 մլ ջրի մեջ լուծում ենք ագարը և դնում մարմանդ կրակին, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազը և խառնում մինչև սպիտակ փրփուրի առաջացումը:
Ձվի սպիտակուցները լավ հարում ենք, ավելացնում կիտրոնի աղը: Հարիչի ուժգին արագությամբ հարելով ավելացնում ենք տաք ագարային զանգվածը, այնուհետև ավելացնում ենք խտացրած կաթով զանգվածը:
Սուֆլեն լցնում ենք խմորի վրա և 15 րոպեով տեղափոխում սառցարան:
Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադն ու 45 գ կարագը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք և լավ խառնում:
Շոկոլադը զգուշությամբ լցնում ենք սուֆլեի վրա և կրկին 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ: Զգուշությամբ ձևամանը բացում ենք:
Ահա և վերջ: Վայելում ենք

Պատրաստեցինք տոնական Թռչնի կաթ , որը անտարբեր չի թողնի ոչ ոքի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել