Նկարում պատկերված է ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը իր հռչակավոր Գեթիսբորգյան ուղերձի ժամանակ:
Պատմության մեջ այս օրը՝ 1860թ. նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում նախագահ ընտրվեց Աբրահամ Լինքոլնը: Լինքոլնը ԱՄՆ պատմության լավագույն նախագահներից է: Անգնահատելի է նրա դերը քաղաքացիական պատերազմի ժամանակ (1861-1865թթ.) Հարավի ստրկատիրական համակարգի դեմ հաղթական պայքարի համատեքստում: Պատերազմ, որտեղ դեմոկրատական Հյուսիսը բանակի թվաքանակի առումով էապես զիջում էր Հարավի գեներալներին, սակայն Լինքոլնը կարճ ժամանակաընթացքում կարողացավ մարտունակ բանակ ստեղծել: Պատերազմ, որտեղ Հարավը վայելում էր Մեծ Բրիտանիայի աջակցությունը, սակայն Լինքոլնը հետագայում դիվանագիտական քայլերով կարողացավ հասնել նրանց չեզոքությանը: Այդ պատերազմի ընթացքում առաջին անգամ օգտագործվեցին ստորջրյա սուզանավերը: 1864թ. նա երկրորդ անգամ ընտրվեց: Քաղաքացիական պատերազմը ավարտվեց 1865թ. ապրիլի 9-ին, երբ պատերազմի վերջին խոշոր Ապպոմատոքսի ճակատամարտում Հյուսիսի լեգենդար հրամանատար գեներալ Ու. Գրանտը հաղթեց Հարավի ուժերի հրամանատար գեներալ Լիի զորքերին: Մի քանի օր անց հարավցիները լուծեցին վրեժը: 1865թ. ապրիլի 15-ին Ջոն Բութը ատրճանակի կրակոցով սպանեց Աբրահամ Լինքոլնին: