Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 300 գ
- կոկոսի քերուկ - 100 գ
- ընկույզ - 150 գ
- չիր - 150 գ
- եղեգնաշաքար - 100 գ
- մեղր - 100 գ
- կարագ - 2 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1 պտղունց
- շոկոլադ սև - 100 գ
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլներն ու կոկոսի քերուկը խառնում ենք, լցնում ձևամանի մեջ, տարածում ու 10-12 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցը (անընդհատ խառնում ենք, որպեսզի զանգվածը չայրվի):
Պատրաստում ենք օշարակը: Եղեգնաշաքարը, կարագը, մեղրը, վանիլինն ու աղը լցնում ենք ամանի մեջ և մարմանդ կրակին տաքացնում, մինչև ստանանք համասեռ զանգված:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, կոկոսի քերուկը, չրերն ու ընկույզները և վրան ավելացնում օշարակը:
Ձևամանը ծածկում ենք փայլաթիթեղով, այնուհետև լցնում ենք մյուսլին և ձեռքերով տարածում:
Վրան լցնում ենք շոկոլադի կտորները և ծածկում ենք յուղաթղթով: Այնուհետև վրան ծանրություն ենք դնում ու 3-4 ժամով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուն պես ծանրությունն ու յուղաթուղթը հանում ենք և մյուսլին կտորների բաժանում:
Ահա և վերջ:

Իսկ Դուք մյուսլի սիրու՞մ եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել