Բոլորի սիրելի ուտեստը, երբ ցանկանում են արագ ինչ-որ բան ուտել, իհարկե նրբերշիկն է: Եվ չնայած դրա կասկածելի բաղադրությանը, մարդիկ, միևնույնն է, գնում են այն խանութներից: Այսօր կսովորեցնենք ձեզ համեղ նրբերշիկներ պատրաստել տնային պայմանները, որոնք ձեր երեխաները նույնպես հաճույքով կուտեն:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- Հավի փափկամիս – 2 հատ
- Յուղոտ սերուցք – 2 ճ.գ.
- Ձու – 1 հատ
- Կարագ – 1 ճ.գ.
- Կարմիր պղպեղ – 1 թ.գ.
- Սև պղպեղ – 1 պտղունց
- Աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը երկու անգամ աղացեք մսաղացով կամ մանրացրեք բլենդերով:
2. Խճողակի մեջ ձու ավելացրեք, սերուցք, փափկած կարագ, աղ և համեմունքներ:
3. Լավ խառնեք խճողակը և ծեծեք մոտ 2-3 րոպե:
4. Սեղանի վրա փռեք սննդային թաղանթը և հրուշակեղենի պարկի միջոցով վրան խճողակ դրեք: Խճողակը թաղանթի մի քանի շերտով փաթաթեք՝ դրան անհրաժեշտ ձևը տալով:
5. Թաղանթի ծայրերը քարկապ գցեք կամ թելով կապեք:
6. Եփեք դրանք եռացող ջրի մեջ մոտ 15 րոպե: Պատրաստ լինելուց հետո թաղանթները հանեք:
7. Նրբերշիկները կարող եք անմիջապես ուտել, կամ սառեցնել մի շաբաթվա համար և անհրաժեշտության դեպքում հանել սառցախցիկից: