Զոհրաբ Մնացականյանի՝ «Բիբիսի»-ին տված հարցազրույցի ամեն հաջորդ նախադասությունը խնդրահարույց էր:
Սկսած լրագրողի հարցադրումներից, վերջացրած պատասխանների բովանդակությամբ՝ մեղմ ասած, հարցերի կծիկ ու շփոթ էր առաջացնում:

Բայց կուզեմ կոնկերոտ մի մտքի վրա ուշադրություն հրավիրել: Երևի Զ. Մնացականյանը չգիտի, որ դիվանագետը ծառայում է հայրենիքին՝ անկախ իշխանության ով լինելուց: Առնվազն զավեշտալի է ուրանալ նախորդ տարիների իր իսկ ծառայությունը, մոռանալ, որ այլ իշխանությունների օրոք ևս ինքը եղել է դիվանագետ, ինքը եղել է մեր երկրի շահերի պաշտպանը այլ երկրների հետ հարաբերություններում...

Հիշեցում. դիվանագետները, զինվորականները, ուժային այլ կառույցներում ծառայություն իրականացնող մարդիկ «իշխանություն չեն ճանաչում», իրենք ծառայում են ի բարօրություն սեփական երկրի, ժողովրդի, իրենք երդվում են ծառայել հայրենիքին, ոչ թե Լևոնին, Ռոբերտին, Սերժին, Նիկոլին կամ մեկ ուրիշին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել