Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 8 և  ձեռնպահ 37 պատգամավոր։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք նախագծին կքվեարկեն ազատ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հատնեց, որ հնարավոր է այս նախագիծը զուտ սիմվոլիկ բնույթ կրի, իրենք ձեռնպահ կքվեարկեն. «Եթե մեր  մտահոգությունները կփարատվեն, հետո քննարկենք կողմ քվեարկելու հարցը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել