Tert.am-ը գրում է.

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից, ազատման  պրոցեսն ընթացքի մեջ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով փոխոստիկանապետի աշխատանքից ազատելու մասին վերաբերյալ հարցին:  

«Աշխատանքից ազատումն ընթացքի մեջ է»,- ասաց Կարապետյանը:

Նշենք, որ փոխոստիկանապետին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկով:  

Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը   2002 թ. ապրիլից ծառայությունը շարունակել է ՀՀ ՆԳՆ իրավական ապահովման վարչությունում` զբաղեցրել է իրավական ակտերի մշակման բաժնի պետի, ապա վարչության պետի տեղակալի, ինքը և իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել