Արխիվները միշտ հետաքրքիր աղբյուր են եղել ոչ միայն ուսումնասիրող-հետազոտողների, այլ նաև լայն հասարակության համար: Նաև դրանց վրա է հենվում հասարակության պատմությունն ու հիշողությունները:
Օրինակ՝ այսօրվա ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների մասին, տարիներ հետո ի՞նչ են խոսելու, ապացուցելու և պնդելու մեր ոստիկանության, քննչականների և դատարանների արխիվները:
Տարիներ հետո ուսումնասիրողներն անուններով ու ազգանուններով հրապարակելու են այն ամենը՝ ինչը հիմա եփվում-թխվում է ընդդիմադիրների «գործերում»: Եվ մի սովորական հարց է հնչելու. արդյոք պետությունը, հայրենիքն ու նրա շահերը միայն ազգակործան իշխանության դեմ պայքարողների խնդի՞րն է եղել: Չէ՞ որ տուժվել և տուժվում են բոլորը. նույն ոստիկանության, քննչականների, դատարանների ու այլ կառույցների բազմաթիվ ծառայողներ, նրանց հարազատներն ու բարեկամները:
Չէ՞ որ Հայրենքիքն ընդհանուր է, ազգի հեղինակությունն ընդհանուր է, աղետն ու կորուստներն ընդհանուր են, վտանգված ու անորոշ ապագան՝ ընդհանուր է...
Իհարկե, այդ ժամանակ ուժային կառույցների մեր հայրենակիցները, իրենց գործողությունները կբացատրեն իշխանությունից ստացված զանազան անօրինական պահանջներով, ճնշումներով, շանտաժով և այլն: Սակայն՝ միգուցե արդեն ուշ լինի պետության հիմքերը պահելու համար:
Իհարկե, այն ոստիկաններն ովքեր թույլ են տվել դիմակավորված խոշտանգել իրենց հսկողության տակ գտնված երիտասարդին՝ փորձելու են արդարանալ ու ներողություն խնդրել ժողովրդից, բայց խարանը հայ ոստիկանի համբավի վրա՝ միևնույն է մնալու է:
Պարոնայք ոստիկաններ, շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը: Մաղթում եմ, որ մի փոքր էլ վաղվա մասին մտածեք, որովհետև դուք էլ եք նիկոլիզմի ձեռքը տանջված ու տուժված մեր հասարակության անբաժանելի մասը: Այնպես ծառայեք, որ վաղը ձեր պատվի առնելը՝ պատվով պատասխանվի:
Իսկ օրենքով սահմանված ցանկացած պահանջ և գործողություն՝ անքննարկելի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0TFBeA1GoRJZgbuunKa1szWRnnQjPS4n4Ca12rvzQa7kzhD8Xniyr7L9Gv4cHGvBSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել