Tert.am-ը գրում է.
ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կազատվի աշխատանքից, ազատման պրոցեսն ընթացքի մեջ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, պատասխանելով փոխոստիկանապետի աշխատանքից ազատելու մասին վերաբերյալ հարցին:
«Աշխատանքից ազատումն ընթացքի մեջ է»,- ասաց Կարապետյանը:
Նշենք, որ փոխոստիկանապետին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը՝ վարչապետի առաջարկով:
Հիշեցնենք, որ Հովհաննես Քոչարյանը 2002 թ. ապրիլից ծառայությունը շարունակել է ՀՀ ՆԳՆ իրավական ապահովման վարչությունում` զբաղեցրել է իրավական ակտերի մշակման բաժնի պետի, ապա վարչության պետի տեղակալի, ինքը և իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ