Վերջին 2 օրերին տարբեր նախաձեռնությունների խաղաղ ակցիաների կոպիտ ճնշումները աչքի են ընկնում ընդգծված «տապոռությամբ»:
Ոստիկանությունը կարծես ուզում է կառավարությանն ու նրա կառավարչին իր շնորհակալությունը հայտնել` ոստիկանության աշխատակիցների հավելավճարը 50 հազար դրամով ավելացնելու կապակցությամբ (արտաքին ծառայություն իրականացնողների խմբինը):
Տեսանյութերի նույնիսկ հպանցիկ դիտարկումները ցույց են տալիս, որ ոստիկանության առանձին խմբեր, ներկայացուցիչներ անհամաչափ ուժի կիրառումից բացի ընդգծված անհարգալից ու լկտի պահվածք են դրսևորում:
Նկատելի է, որ հատկապես տարբեր գույնի բերետների ստորաբաժանումներում շեշտը դրված է նիկոլական քաղաքական գաղափարախոսության վրա և սրանք մեծ աշխուժությամբ ու հաճույքով են մոտենում ցույցեր ցրելու` իրենց բացառիկ առաքելությանը (ուզում եմ հույս փայփայել, որ ասածս բոլորին չի վերաբերվում):
Այս վարքագծի ուժայինները ոչ մի բանով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02eHvVxBoP8DbSD4Cm2kFxdtXvvASZj2tF1B1nh5YH31TUX5Cxww26WN8XAwAjjsGTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել