Armdaily.am-ը գրում է.
Քանի որ գործի քննություն է ընթանում, գործի մանրամասները չենք կարող ներկայացնել, բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ինչ- որ ես արել եմ՝ արել եմ համաձայն Սահմանադրության և օրենքների։ Ես օրենք չեմ խախտել և դրա համար պատրաստ եմ պատասխան տալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրեն որպես կասկածյալ ներդրավելուն։
Արա Բաբլոյանը նշեց, որ գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է։
«Ինձ երեկ վիրահաությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»,-ասաց Բաբլոյանը:
Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, եւ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշատոնապես դեռեւս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:
Բաբլոյանը չցանկացավ անդրադառնալ հարցին, թե արդյոք ինքը վերոհիշյալ հայտարարությամբ հանդես գալիս ստացել էր համապատասխան դիմումը։ «Թույլ տվեք, որ այդ ամենն հասատենք oրենքով սահմանված կարգով»,-ասաց Բաբլոյանը։ Հիշեցնենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թ-ի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:
Մինչդեռ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, որը թվագրվել է 2018 թվականի մարտի 1-ով:
Հիշյալ դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ Քրեական գործի շրջանակներում Բաբլոյանը կասկածվում է իշխանությունը յուրացնելու մեջ։