Ամերիկյան Twitter ընկերությունը պայքարելու է կեղծ լուրերի տարածման դեմ: Այս մասին գրված է ընկերության Twitter-ի էջում։

Ինչպես հայտնի է դարձել, թարմացվելու են սոցցանցի կանոնները:

Ընկերությունից հայտնել են, որ Twitter-ում «կեղծ լուրեր սարքելով և մանիպուլյացիայով» զբաղվող լրատվամիջոցների դեմ պայքարի նոր քաղաքականության մշակման աշխատանքներն արդեն սկսվել են:

Twitter-ը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու սոցիալական ցանցում լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկություններին, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկանց անվտանգությանը, ինչպես նաև հանգեցնել ֆիզիկական վնասների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել