Tert.am-ը գրում է.
Նիգերիայի դաշնային կառավարությունը Twitter-ին մեղադրել է երկակի ստանդարտների և անջատողականներին խրախուսելու մեջ, երբ սոցցանցը չորեքշաբթի հեռացրել է երկրի նախագահ Մուհամմադ Բուխարիին: Այս մասին հայտնում է Известия-ն:
Հաղորդվում է, որ վերջին շաբաթներին անջատողականները մի շարք հարձակումներ են սկսել Նիգերիայի հարավ-արևելքում ոստիկանության բաժանմունքների և կառավարական շենքերի վրա:
Այս հարձակումներն ուղեկցվում էին ոստիկանության և ռազմական անձնակազմի սպանություններով: Բացի այդ, «Բիաֆրայի բնիկների ժողովուրդներ» անջատողական կազմակերպության ղեկավարները կոչ էին արել հարավային Նիգերիայի բնակիչներին մեկ օրով աշխատանքը դադարեցնել քաղաքացիական պատերազմի զոհերի հիշատակի առթիվ, ինչը դաշնային իշխանությունների կողմից ընկալվեց որպես անջատողական տրամադրությունների վերակենդանացման փորձ: