Antifake.am-ը գրում է․

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստից առաջ, երբ Բաղրամյան 26-ում ԵԱՏՄ պետությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին և մոտենում էին նստավայրի մուտքին, վրացական «Rustavi2» հեռուստաընկերության լրագրողը ճեղքեց անվտանգության աշխատողների «պատն» ու բարձր ձայնով հարց ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Պուտինը թեև չկանգնեց, բայց լրագրողը հարցրեց. «Ե՞րբ եք պատրաստվում իրականացնել ձեր պարտականությունները»։ Պուտինը հեռվից պատասխանեց. «Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները»։

Լրագրողը շարունակեց. «Ե՞րբ է Ռուսաստանը դուրս գալու Վրաստանի օկուպացված տարածքներից»: Որին ի պատասխան Պուտինը նշեց. «Երբ նման որոշում կկայացնենք»։

AntiFake.am-ի ունեցած տեղեկություններով նման սադրանքի կազմակերպիչը եղել է անձամբ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Մեր տեղեկություններով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մերժել է «Rustavi2» հեռուստաընկերության հավատարմագրումը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը լուսաբանելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել