Նրանից ամեն բան սպասելի է։ Եթե այս «սպայի ուսադիրների մասնագետի» մոտ բան չստացվի անգամ այն բանից հետո, երբ նա Հրայր Թովմասյանի 75-ամյա հիվանդ հորն ու աղջիկներին «բերման ենթարկեց» ԱԱԾ, նա քայլիստներին հավանաբար կհրահանգի, որ իրենք օրինագիծ մշակեն, ըստ որի՝ «Թովմասյան» ազգանուն ունեցող անձանց արգելվում է Հայաստանում պետական պաշտոններ զբաղեցնել։

Տղե՛րք, ուշքի եկեք, 100 տարի իշխանության չեք մնալու, մի՛ արեք քայլեր, որոնցից հետո ցանկացած նոր իշխանություն, ուզի, թե չէ, ստիպված լինի ձեր արածների քրեաիրավական գնահատական տալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել