Tert.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել համատեղ լուծել հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները: Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, գրում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Միասին ենք եղել, միասին ենք պատերազմել, իսկ տեսեք, թե ինչ է կատարվում այսօր հետխորհրդային տարածքում: Որքան նման կոնֆլիկտ կա... Ինչո՞ւ մենք չենք լուծում այդ հարցերը: Եթե մենք ինչ-որ բանի ունակ ենք, պետք է լուծենք այդ խնդիրները, այդ սառեցված հակամարտությունները: Լուծենք ազնիվ, արդար ճանապարհով»,- կոչ է արել Լուկաշենկոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել